Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ասում են

Ասում են
17.05.2022 | 07:25

Հիմա էլ ՀԱՊԿ-է՞ մեղավոր:
Նոյեմբերի 9-ից մինչ օրս էս կենսաբանական միավորը մեղավորներ է փնտրում ու նշանակում 44-օրյա պատերազմի մեջ:


Է՛լ բանակը մեղավոր դարձավ, է՛լ ժողովուրդը չգնաց կռվելու, է՛լ ընդդիմությունն էր մեղավոր, է՛լ նախկինները:
Մի խոսքով, բոլորը՝ բացի իրենից:
Հիմա էլ ՀԱՊԿ-ն է մեղավոր, պարզվում է՝ անդամ-պետությունները ադեկվատ չեն արձագանքել պատերազմի ընթացքում, զենք են վաճառել իր կիրթ ու կառուցողական ընկերոջը:
Ինքը կազմաքանդի բանակը, փլուզի ամբողջ անվտանգային համակարգը, փոխի ռազմական գնումների պլանը, դադարեցնի բանակցությունները, մերժի խաղաղ լուծման բոլոր առաջարկները, դադարեցնի լրահամալրումը, մերժի պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները, դավաճանի իր հայրենիքն ու ժողովրդին, Ադրբեջանի հետ օպերատիվ կապով դավադրություններ հյուսի, բանավոր փոխըմբռնումով Հայաստանի ինքնիշխան տարածքները նվիրի թշնամուն, ու վերջում ՀԱՊԿ-ը մեղավոր դուրս գա՞:


44-օրյա պատերազմի և դրա ողբերգական ու աղետալի հետևանքների համար մեղավոր է միայն այդ կենսաբանական միավորը և նրա ղեկավարած դավաճանական բանդան:
Մնացածը իշխանություն պահելու շարքային կապիկություն է:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 41618

Մեկնաբանություններ